BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

«Վոն Գոգի կրքերը» ֆիլմը կցուցադրվի ևս մեկ անգամ

«Վոն Գոգի կրքերը» ֆիլմը կցուցադրվի ևս մեկ անգամ
29.10.2017 | 14:06

«ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 9-րդ փառատոնի հիմնադիր-տնօրեն Վրեժ Քասունին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ փառատոնը ճանապարհ է հարթում դեպի 10-րդ փառատոն, որը երջանիկ պատահականությամբ համընկնում է հայկական անիմացիայի 80-ամյակի հետ և նշվելու է մեծ շուքով։ Այս տարի մրցութային ծրագրերի համար ներկայացվել է 2500 հայտ աշխարհի մոտ 100 երկրից: Վրեժ Քասունի խոսքով`փառատոնն արդեն իր պատվավոր տեղն է գրավել միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնների շարքում և վստահ քայլերով առաջ է շարժվում՝ այդ թվում հովանավորների և գործընկերների հավատարիմ աջակցության շնորհիվ։

«ՌեԱնիմանիան» բացվում է «Վան Գոգի կրքերը» ֆիլմով: «ՈՒւրախ եմ, որ ֆիլմը նախքան ցուցադրությունն արդեն մեծ արձագանք է ստացել նաև Երևանում՝ «ՌեԱնիմանիա» փառատոնի շրջանակում»,- նշել է Ֆիլմի պրոդյուսեր Շոն Բոբիթը, իր լրումն ասել, որ իր ներկայությունը փառատոնին պայմանավորված է Վրեժ Քասունու ջանքերով և ֆիլմի հանդեպ մեծ հետաքրքրությամբ։


Նկատի ունենալով բացման ֆիլմին ներկա գտնվելու ցանկություն ունեցողների մեծ քանակը՝ «Վոն Գոգի կրքերը» ֆիլմը կցուցադրվի ևս մեկ անգամ՝ հոկտեմբերի 31-ին՝ ժամը 20։15-ին, «Մոսկվա» կինոթատրոնի Կապույտ դահլիճում։

Դիտվել է՝ 1859

Մեկնաբանություններ